08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, մենք ինչո՞ւ պիտի խոսենք. Շավարշ Քոչարյան/վիդեո/

«Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանը դա անի»,-այս մասին օգոստոսի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին՝ ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք գնալ եւ դրա համար ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, Քոչարյանը արձագանքեց, որ Հայաստանն այդ մասին ինչ-որ բան պետք է ասի, եթե Ադրբեջանն անգամ չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի տարածքները հանձնելու հնարավորության մասին:

«Ես հաշվետվություններում երբեք չեմ տեսել, որ ադրբեջանական մամուլն այդ մասին, օրինակ, նախագահին հարցնի: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նման հարցեր հնչեն մեզ մոտ»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ