Լրագրող հարսնացուն ընդհատեց հարսանիքը` հանուն ռեպորտաժի /ֆոտո//վիդեո/
Լրագրող հարսնացուն Չինաստանի Սիչուան նահանգից իր հարսանիքի օրն աշխատանքի է գնացել: Ուղիղ եթերում նա հարսանեկան զգեստով ռեպորտաժ է վարել հզոր երկրաշարժից տուժած քաղաքից, հաղորդում է “Мир 24″-ը:
Վերցնելով խոսափողը` հարսնացուն սկսել է փողոցում հարցազրույցներ վարել անցորդների հետ: Նա վերադարձել է փեսացուի մոտ միայն այն ժամանակ, երբ նրան հավաստիացրել են, որ քաղաքում ձեռնարկվել են անվտանգության բոլոր քայլերը:
Հարսանեկան արարողությունը շարունակվել է ընդամենը 10 րոպե, որից հետո հարսնացուն կրկին աշխատանքի է վերադարձել:
Հիշեցնենք, որ Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշաժի հետեւանքով 180 մարդ է զոհվել: