02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պիտերը հանգիստ չի թողնում Մադոննային. նոր մեղադրանքներ են ներկայացվել փոփ-թագուհու դեմ /վիդեո/

Նախորդ տարվա օգոստոսին Սանկտ Պետերբուրգում կայացած Մադոննայի համերգը մինչ օրս հանգիստ չի տալիս տեղի չինովնիկներին:

Նախ նրանք սպառնացել էին երգչուհուն մի քանի հազար դոլարով տուգանել վերջինիս, եթե համերգի ընթացքում երգչուհին դրսեւորի իր լիբերալ հայացքները` միասեռ սիրո խնդիրների վերաբերյալ եւ երիտասարդներին հանդուրժողականության կոչ անի: Երբ Մադոննան, այնումաենայնիվ, սկսեց հանդես գալ ի պաշտապանություն  հոմոսեքսուալների` ծաղրելով չինովնիկներին, նրա դեմ դատական գործ բացվեց` պահանջելով տուգանել երգչուհուն 333 մլն դոլարի չափով, սակայն դատարանն այդ մեղադրանքները բավարար չհամարեց եւ փակեց գործը:

Այժմ նրանք գտել են` ինչպես պատժել անսանձ երգչուհուն: Պարզվում է, որ Մադոննային ՌԴ ժամանելիս սխալ վիզա են տրամադրել: Քանի որ նա համերգներ էր ունենալու թե Սանկտ Պետերբուրգում, թե Մոսկվայում, այսինքն` ուղեւորությունը նաեւ կոմերցիոն բնույթ  էր կրում, անհրաժեշտ էր, որ նրան տրամադրեին աշխատանքային վիզա, այլ ոչ թե տուրիստական, ինչպիսին որ տրվել է: Այդ պատճառով էլ համերգի կազմակերպիչներին այժմ բավականին լուրջ տուգանք է սպառնում: 

ԱԳՆ-ի ուշադրությունը Մադոննայի փաստաթղթերին է ուղղել պերտերբուրգցի պատգամավոր Վալերի Միլոնովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ