06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չորացնում է գորտնուկները․ մի շտապեք դեն նետել թեյի օգտագործված պարկիկները

Մի շտապեք դեն նետել թեյի օգտագործած պարկիկը։ Այն պետք կգա բազմաթիվ հարցերում։ Հանգստացնում է արեւային այրոցը։ Սեւ թեյում առկա նյութերը հանգստացնող հատկություն ունեն։ Դրեք սառը պարկիկը մարմնի այն հատվածին, որն այրվել է, եւ ցավը կմեղմանա, եւ այրվածքն էլ հեշտ կբուժվի։

Ընդհանրապես, թեյի պարկիկը կարող եք թեթեւ այրվածքի դեպքում էլ օգտագործել։ Աչքերի հոգնածությունն է անցկացնում։ Թեյի մեջ առկա նյութերը հանգստացնում են աչքերն ու անցկացնում ուռածությունը։

Առավոտյան արթնանալուց հետո դրեք հին պարկիկներն աչքերին եւ թողեք մի 10 րոպե։ Գորտնուկներն է չորացնում։ Դրանք դրեք գորտնուկների վրա եւ կապեք կտորով։ 15 րոպե հետո փոխեք պարկիկն ու կրկին 15 րոպե թողեք։

Անցկացրեք կոշիկների հոտը։ Եթե կոշիկից վատ հոտ է գալիս, չոր պարկիկը դրեք, թողեք մնա ողջ գիշերը։ Ձեռքերի հոտն անցկացրեք։

Երբ սոխ կամ սխտոր եք կտրատում, ձեռքերից սկսում է հոտ գալ։ Այդ դեպքում լվացեք ձեռքերը թեյի պարկիկներով։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ