Շակիրայի նախկին փեսացուն կրկին նրա դեմ է
Շակիրայի նախկին փեսացուն` Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուան, 45 մլն դոլարի հայց էր ներկայացրել երգչուհու դեմ: Նրա կարծիքով` ինքը հենց այդքան է ինքը կորցրել` թողնելով իր իրավաբանական կարիերան եւ զբաղվելով իր քաղաքացիական կնոջ պրոդյուսերությամբ: Անտոնիոն եւ Շակիրան միասին էին 11 տարի եւ այդ ողջ ընթացքում նա օգնել է երգչուհուն համերգներրի կազմակերպման եւ մյուս գործերում: 3 տարի առաջ նրանք բաժանվեցին` առանց փոխադարձ վիրավորանքների:
Սակայն, պարզվում է` դա այդքան էլ այդպես չէ:
Երբ Շակիրան հայտարարեց ֆուտբոլիստ Ժերար Պիկեից հղի լինելու մասին, Անտոնիոն շտապեց ներկայացնել ոչ միայն հաշիվը, այլ նաեւ պահանջ` իրեն փոխանցել վիլլան Ուրուգվայում եւ բնակարանը Նյու-Յորքում, որոնք Շակիրան է գնել իրենց սիրավեպի ընթացքում:
Ոչ երգչուհին, ոչ էլ նրա ներկայացուցիչները որեւէ արձագանք չէին տվել այդ պահանջներին, իսկ երբ հայցը ներկայացվեց նաեւ Գերագույն դատարանում, Շակիրան դատավորին խնդրեց այն մերժել: Սակայն Անտոնիոն հանձնվելու մտադրություն չունի:
Այժմ նա բարձրացրել է նշաձողը եւ երգչուհուց 100 մլն է պահանջում, քանի որ ինքն է ոգեշնչել երգչուհուն գրել “Waka Waka” հիթը` 2010-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար:
Այս անգամ Շակիրան եւս ետ չի մնացել եւ պատասխան հայց է ներկայացրել նախկին սիրեցյալին` հայտարարելով, որ նա պաշտոնապես չի զբաղեցրել իր մենեջերի պաշտոնը` փաստացի լինելով միայն խորհրդական եւ օգնական, ընդ որում, նա այլ բանով չի էլ զբաղվել եւ ապրել է երգչուհու հաշվին: