07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա քաղաքական խաղ չէ․․․

 

‹‹Իրոք, մեր երկրում  իրավիճակը շատ ծանր է։ ՀՀ-ում կան լուրջ խնդիրներ: Ու այդ ամենը նոր չի սկսվել։ Դա կուտակվել է, հանգեցրել սրան: Որպես հասարակական  գործիչ՝ ինձ համար ընդունելի է մարդը, որ ունի ազատատենչություն: Մարդը պիտի ստանա լավ կյանքը հնարավորություն: Դա միանշանակ է: Ես ցավում եմ, որ այս վիճակը կրկնվում է: Անցած ամառ էլ լավ չէր իրավիճակը: Բայց անկախ վերը թվարկվածներից՝ ես չեմ ընդունում  պատանդառությունը, առավել ևս, եթե խոսքը բժիշկներին է վերաբերում։ Նրանք այն մասնագետներն են, որոնց չի կարելի պատանդ վերցնել››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Վերջինս շեշտեց՝ լավ օրից չէ, որ մարդիկ փողոց են դուրս եկել․ մեր երկրում մեծ ծավալների է հասնում գործազրկությունը, աղքատությունը:

‹‹Սա քաղաքական խաղ չէ:  Մարդիկ վրդովված են։ Իշխանությունները պիտի ջանան անել այնպես, որ մեր երկրի վիճակը լավանա: Չեմ ընդունում այն, որ մարդիկ ուզում են պատանդների միջոցով հարցեր լուծել։ Բայց եթե իշխանությունները տեսանելի քայլեր անեն, ժոողովուրդը դա կտեսնի ու կգնտհատի: Ես ուզում եմ, որ իմ երկրում խաղաղություն լինի, որ ժողովուրդը երջանիկ լինի ու փողոց դուրս գալիս ժպիտով ու հարգանքով նայի իշխանավորին››, – ասաց Սիլվա Ադամյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ