Ամենասեքսուալ ամսագրային շապիկները /ֆոտո/
Ամերիկյան “VH1” հեռուստաալիքը կազմել է ամսագրերի “ամենասեքսուալ շապիկների” ցանկը: “Սնդուսային էրոտիկայի” ցանկում “բոլոր ժամանակների” 50 ամենահայտնի շապիկներն են, որոնցում աստղերը մերկ կամ կիսամերկ են: Իրականում ցանկում հայտնվել են միայն վերջին 20 տարվա ամսագրերի շապիկները, քանի որ դրանից առաջ նման բաց լուսանկարներ կարող էին իրենց թույլ տալ միայն տղամարդկանց համար նախատեսված ամսագրերը, ինչպիսիք են “Playboy”-ը եւ “Penthouse”-ը: Եվ միայն 1990-ականների սկզբից այսպես ասած` ավելի լուրջ ամսագրերն սկսեցին իրենց շապիկներին մերկ մարմիններ հրապարակել:
Առաջին համարձականերից էին Դեմի Մուրը, Սինդի Քրոուֆորդը եւ Ջենիթ Ջեքսոնը, որոնք, սակայն, չեն կարողացել մրցել Ռիհաննայի հետ, ում 2011-ին արված “Esquire”-ի շապիկի լուսանկարը ռեյտինգի առաջին տեղում է հայտվել: 2-րդ եւ 3-րդ տեղերում մոդել Հայդի Քլումը եւ օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսն են:
Առաջին տասնյակում են նաեւ Միլա Կունիսը, Սքարլեթ Յոհանսոնը, Կիրա Նայթլին, Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Էնիսթոնը եւ այլոք: