Խանութից գնված հացի մեջ օձ է եղել /ֆոտո/
Ապրիլի սկզբին “Reddit” խմբակային բլոգի օգտատերերից մեկը`”humanimalcracker” ծածկագրով, տհաճ լուսանկար է տեղադրել եւ մեկնաբանություն թողել. “Մորաքույրս հացի մեջ մի ամբողջական օձ է գտել”:
Լուսանկարում իսկապես երեւացել է խմորը` օտար մարմնով: Օգտատերը նշել է, որ հացը գնել են Տեքսասում հայտնի “Mrs. Bair”ds” հացաբուլկեղենի խանութից: Տուն գալով նրա մորաքույրը պատրաստվել է սենդվիչ պատրաստել, սակայն հացի մեջ տարօրինակ բան է նկատել:
Խանութների ցանցի մամլո քարտուղարը “The Huffington Post”-ի հետ զրույցում հայտնել է, որ 25 տարի համագործակցում է նրանց հետ եւ նման դեպք երբեք չի եղել: Նրա խոսքով` խմորի մեջ ոչ թե օձ է ընկել, այլ խմորի վառված մասը, իսկ հետո էլ նա կարծիք է հայտնել, որ նկարը կեղծված է:
Խանութն առաջարկել է հացը փորձաքննության տանել` պարզելու, թե ինչ է իրականում նրա մեջ եղել: