22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրք ուսուցչուհին մտադիր է հեծանվով հասնել Հայաստան և Իրան

Թուրքիայում անգլերենի 28-ամյա ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքը հայտնում է, որ ուսուցչուհին հեծանվով ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ Քոջաելիից և այժմ հասել է Օրդու:

Սև ծովի երկայնքով ճամփորդությունն ավարտելուց հետո Զենգինը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի Վրաստան, այնուհետև Հայաստան: Ճանապարհորդության վերջնակետը կլինի Իրանը:

Թուրք ուսուցչուհին լրագրողների հետ խոսելիս, նշել է, որ հեծանիվ քշում է մանկուց և դա իր համար կենսաձև է, իսկ երկարատև ճանապարհորդության է դիմել, քանի որ  ցանկանում է տեսնել այլ մշակույթներ, կենցաղավարություն և ծանոթանալ տարբեր մարդկանց հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ