“ABBA”-ի անդամները ձայնագրել են “Եվրատեսիլի” հիմնը /վիդեո/
Շվեդական “ABBA” խմբի երաժիշտներ Բեննի Անդերսոնը եւ Բյորն Ուլվեուսը դի ջեյ Avicii-ի հետ ձայնագրել են ”Եվրատեսիլ-2013″-ի հիմնը: “We Write History” երգը կլինի շվեդական Մալմո քղաքում կայանալիք մրցույթի գլխավոր հիթը կդառնա եւ կկատարվի մրցույթի եզրափակչի օրը:
Մրցութային փուլում այն չի ներկայացվի: Մրցույթի կազմակերպչի խոսքով` հիմն ձայնագրելու գաղափարն ի սկզբանե կար, հեղինակներն էլ հենց Բեննին, Բյորնը եւ Avicii-ն են միանգամից ընտրվել, քանի որ նրանք են Շվեդիայի երաժշտական աշխարհի վառ ներկայացուցիչները:
“ABBA” խումբը, որը “Եվրատեսիլը” հաղթել է 1974-ին, համարվում է ամենահաջողված շվեդական փոփ խումբը պատմության մեջ: Շվեդիան ստացավ “Եվրատեսիլն” անցկացնելու իրավունքին` 2012-ին շվեդ երգչուհի Լորինի` մցույթում հաղթելուց հետո:
Նշենք, որ “Եվրատեսիլ-2013″-ում Հայաստանը կներկայացնի “Դորիանս” խումբը` “Lonely Planet” երգով: