15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքան էլ խոսեն, խանգարեն, ես «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու եմ. Լևոն Վարդանյան /վիդեո/

«Լրագրողներին միշտ հուզում է շենքերի քարերի հին կամ նոր լինելը: Եթե հին քարերը չկան շենքերը վերականգնելու համար, օգտագործվում են նորերը: Առաջին փոքր լոտի նախագիծը հավանաբար այս ուրբաթ օրը կհամաձայնեցվի քաղաքապետի հետ, և աշխատանքի մեկնարկը կտրվի», – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

Ճարտարապետը նշեց՝  մասնագետները կջանան վերականգնել հին  շենքերը:

«Որպես ճարտարապետ՝ շատ կցանկանայի, որ Վերնիսաժի այս անմխիթար վիճակը չլիներ: Հանրապետության հրապարակին կպած է, հին Երևանն է ներկայացնում, զբոսաշրջիկները գալու են ու մտնելու այդտեղ: Կարելի էր անել այնպես, որ ասենք՝ առանձին բաժիններ լինեին՝ գործերի բաժին, արծաթեղենի բաժին… և այսպես շարունակ: Ես համալիրի հեղինակն եմ: Հուշարձանների վերականգնման ու վերակառուցման համար ջանում եմ աշխատել այնպես, որ հնարավորինս լավ լինի: Քննադատողները չգիտեն ո՛չ մեր հարևան Թիֆլիսի ճարտարապետական պատմությունը, ո՛չ Դրեզդենի…  Իմ կոլեգաների քննադատությունները չեն հետաքրքրում ինձ: Թամանյանի հատակագծին են անդրադառնում ոմանք: Դա ի՞նչ կապ ունի այսօրվա իրականության  հետ: Ուզում եք իմ կոլեգաներին լրջորեն պատասխանե՞մ: Ինչքան էլ խոսեն, խանգարեն, ես «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու եմ», – ասաց ճարտարապետը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ