Մի՞թե սա ծեծ է. Ժողովուրդ
Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի քրգործն քննվում է շուրջ 4 ամիս, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, դեռեւս չի համարձակվել միջադեպի բոլոր ականատեսներին հրավիրել եւ հարցաքննել որպես վկա:
Հիշեցնենք, որ նշված օրը երեք երիտասարդներ, որոնց մեջ եղել է նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի նախկին տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը Արթուր Գեւորգյանը, որոշել էին կանանց տոնը նշել «Դիանա» ռեստորանում, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել:
Ավելի ուշ ռեստորան էր եկել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը երիտասարդների հետ վեճի էր բռնվել եւ ծեծի ենթարկել նրանց: Տեսանյութում պարզ երեւում է, որ միջադեպին ներկա են նաեւ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը
` Ասպուր Ավետիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:
Սակայն ՀՔԾ-ն այդպես էլ չի համարձակվել դատախազներին եւ քննիչին վկա ճանաչել եւ հրավիրել հարցաքննության: Փոխարենն այս օրերին քննիչները կանչում են այլ վկաների եւ միջադեպի տեսանյութը ցույց տալով փորձում են համոզել մի՞թե սա ծեծ է: Հետաքրքիր է`
ծեծը պոզով ու պոչով է լինո՞ւմ: Էլ չենք խոսում այն մասին, որ ծեծից հետո էլ քաղաքացու գլխին էին գործ սարքել ու բանտ ուղարկել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: