22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայտնի ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբայրը երկու ամսով կալանավորվել է

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանն այսօր երկու ամսվով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի մեկին խուզակություններ էին կատարվել Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն գյուղի բնակիչ Համլետ Կյուրեղյանի տանը, ՇԱԳԱՄ վարչության անդամ Արմեն Լամբարյանի՝ Սպիտակ քաղաքում գտնվող տանը և այլ շինություններում, ՇԱԳԱՄ վարչության անդամ, բելգիաբնակ, Հայկական վերածնունդ համասփյուռքյան կազմակերպության՝ Բելգիայի ստորաբաժանման համակարգող Գարիկ Խաչատրյանի՝ Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը, Նոր Հայաստան ճակատի աջակից Գագիկ Եղիազարյանի՝ Մասիս քաղաքում գնտվող հայրական տանը, արտադրամասում, ինչպես նաև նրա հորեղբոր և հորաքրոջ տներում:

Այս ամենից հետ Պավլիկ Մանուկյանի եղբորը ձերբակալել էին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ