Ինչպես որոշել ձկան թարմությունը․ օգտակար խորհուրդներ տնային տնտեսուհիներին
Սննդային թաղանթը ավելի հեշտ կլինի օգտագործել, եթե այն պահեք սառնարանում: Այդպես այն չի պատռվի և չի կպնի ձեռքերին:
Եթե օմլետի մեջ, կաթի փոխարեն, ավելացնել հանքային ջուր, կստացվի ավելի համեղ և փքուն։
Որպեսզի կաթը եռացնելուց չկտրվի, նախքան եռացնելը, կաթսան ողողեք սառը ջրով։
Ձկան թարմությունը կարելի է որոշել սառը ջրով լցված ամանի միջոցով: Ոչ թարմ ձուկը կբարձրանա ջրի երես, իսկ թարմը՝ կիջնի ջրի հատակը: Ձուկը մաքրելուց առաջ, վրան մի փոքր քացախ քսեք և թողեք մի քանի րոպե: Ավելի հեշտ կմաքրվի: