Հայ բժշկուհին Պետերբուրգում դատարանի առաջ է կանգնել՝ սավանը վիրահատվողի որովայնում մոռանալու համար /ֆոտո/
Նախորդ տարվա վերջին տեղի ունեցած այս պատմությունը շոկի ենթարկեց հանրությանը։
Սանկտ-Պետերբուրգի առաջին ծննդատանը կինը կեսարյան հատման միջոցով երեխա է ունեցել, եւ բժիշկները բժշկական սավանը մոռացել են նրա որովայնում։
Յուլիա Սելինայի փորձը կեսարյանից հետո 25 օր չի փոքրացել։ Զարմացած կինը նորից դիմել է հիվանդանոց, կրկին հայտնվել վիրահատական սեղանին, ուտեղ նրա որովայից վիրահատական սավան են հանել։
Կնոջը վիրահատած գինեկոլոգը ազգությամբ հայ բժիշկ Մարիամ Առաքելյանն է եղել։
Այժմ Սանկտ-Պետերբուրգի դատարանում քրեական գործ է հարուցվել Մարիամ Առաքելյանի եւ բուժքույր Գալինա Շլոմինայի նկատմամբ։
Տուժած կինն ավելի վաղ պատմել էր․
«Մենք ամուսնուս հետ դիմեցինք հիվանդանոց, որպեսզի մեզ բացատրեն, թե ինչպես կարող էր սավանը հայտնվել իմ որովայնում։ Մարիամ Առաքելյանն ասում էր, որ պատկերացում չունի, թե ինչպես կարող էր այնտեղ սավան հայտնվել։ Ես առավել եւս չեմ հասկանում։ Բայց դա անձեռոցիկ չէ, որը հնարավոր լիներ պատահաբար մոտանալ»։
Նշվում է, որ բժշկուհուն եւ բուժքրոջը սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում եւ բժշկական պրակտիկայի արգելում՝ 3 տարով։