27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի արձագանքը Ստամբուլի օդանավակայանի վրա կատարված հարձակմանը

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները դատապարտել են Ստամբուլի օդանավակայանում իրականացված հարձակումը և իրենց ցավակցությունները հայտնել զոհվածների ու վիրավորների հարազատներին: Թուրքական «Habertürk» լրատվակայքը ներկացնում  է դեպքի առթիվ աշխարհի տարբեր ծայրերից ստացված արձագանքները:

Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը:

«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Թուրքիայի հետ են, մենք վճռական ու միավորված ենք՝ ահաբեկչությունների բոլոր տեսակների դեմ պայքարում»:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել.«Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունից սարսափի մեջ եմ: Ֆրանսիան թուրքերի կողքին է՝ ընդդեմ ահաբեկչության»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան թուրք ժողովրդի կողքին է և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ – Վալտեր Շտայնմայերը նույնպես դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ տեղի ունեցածը սարսափելի է:

Եվրախորհրդի (ԵԽ)  գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է. «ԵԽ անդամ Թուրքիան կրկին ապրում է մահացու ահաբեկչական գործողության ցավը: Այս դժվարին պահին մենք ձեզ հետ ենք»:

Անգլիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը օգնության պատրաստակամություն է հայտնել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է անհրաժեշտ է ուժեղացնել տարածաշրջանային և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հաղորդագրություն է հղել Թուրքիայի նախագահին, իսկ  Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ:

Ցավակցական և ահաբեկչությունը դատապարտող հայտարարություներով են հանդես եկել նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը, Ավստրալիայի վարչապետ Մեկքոլմ Թուրնբալը, Ալբանիայի արտգործնախարար Դիտմիր Բուշատին, Հունաստանի ԱԳՆ-ն, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը, Նիդեռլանդների ԱԳՆ-ն, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնը,  Սաուդյան Արաբիայի արքա Սելման բին Աբդուլազիզը, Ինդոնեզիայի և Սինգապուրի, Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած 3 հաջորդական պայթյունների հետևանքով 36 մարդ  է զոհվել, ևս 147-ը վիրավորվել է: 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ