Անդրեն, Հայկոն, Ավետը … մի քիչ նորաձևությունից
Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը Henaran.am-ի հետ զրույցում բացահայտում է հայկական շոու բիզնեսի ոճային տղամարդկանց:
Որպես նորաոճ երգիչ նա առանձնացրեց Հայկոյին: ”Ինչպես աղջիկներից Նազենին է միշտ իր ոճում, այնպես էլ պիտի նշեմ Հայկոյին, ով միշտ տղամարդկային է ու զուսպ, շատ նորաձև ու գալանտնի, սոլիդ ու գեղեցիկ: Իր ոճն եմ շատ հավանում”,-ասաց բլոգերն՝ առանձնացնելով նաև մեկ այլ երգչի` Անդրեին, ում ոճը բավական յուրօրինակ է:
Նրա ներկայացմամբ` Անդրեն մշտապես փոփոխություններ է կատարում` արտաքին տեսքի հետ, բոլոր նորաձև էլեմենտները կիրառում է` սկսած թեք թիթեռնիկ փողկապներից: ”Տարբեր աքսեսուարներ է կիրառում Անդրեն, ինչը հայ տղամարդիկ այդքան էլ շատ չեն սիրում: Ճիշտ է օգտագործում նորաձևության տարրերն ու ճիշտ է ներկայանում”,-նշեց նա: Տարբերվող է ու վառ կերպար ունի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
”Ես միայն ուրախ եմ, որ կան այդպիսի տղամարդիկ, որոնք ոճ են թելադրում”,-շեշտեց Քաբաբյանը: Մասնագետը որպես նորաձևության զարգցումներին հետեւողներ նշեց երգիչներից Հրակին ու Արտյոմ Հակոբյանին, ովքեր, ճիշտ է, նոր են հայտնի դառնում, բայց արդեն իրենց արտաքինի մեջ նկատվում է, թե ինչպիսին է նոր սերունդը: Քաբաբյանը վստահ է, որ հենց այս սերունդն էլ դեռ կփոխի ”հայկական մենթալիտետ” ասածը ոճի առումով:
Ինչ վերաբերում է հայ ռեփերներին, ապա մեր զրուցակիցը ընդգծեց, որ նրանք էլ համապատասխանում են ռեփերներին հատուկ ոճին: ”Չեն կարող չհամապատասխանել, քանի որ ռեփը պահանջում է այդպիսի ոճ, իրենք շատ լավ են համապատասխանում դրան, այսինքն` այն ինչ պետք է կրի ռեփերը, իրենք կրում են և շատ գեղեցիկ են մատուցում”:
Նորաձևության բլոգերը նաև կարծում է, որ ”Վիտամին” ակումբի տղաները շատ վառ ներկայացնում են ինչպես իրենց երաժշտական համարները, այնպես էլ վառ անահատականությունը, որն արտահայտվում է իրենց ոճի ու արտաքինի մեջ:
”Նրանք պրոգրեսիվ են ու ոճային, այն երիտասարդներն են, ովքեր թարմ շունչ են մտցրել հայ իրակաության մեջ և առանձնանում են իրենց տաղանդով ու ոճով”,-եզրափակեց նա: