15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուկրաինուհի գեղեցկուհին՝ հանուն Հենրիխի խոստանում է դա անել /ֆոտո/

Ուկրաինայի հայտնի երգչուհիներից Գայտանան հայտարարել է, որ եթե Հայաստանոի հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ սահմանի` մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի թվով առաջ անցնելով նախկին ռեկորդակիրներին: Երգչուհին, ով նախորդ տարի ներկայացնում էր Ուկրաինան ”Եվրատեսիլ” մրցույթում, հայտարարել է, որ եթե Հենրիխը խփի 25-րդ գոլը, ապա ինքը կկատարի ”Շախտյորի” հիմնը հայերեն”:

”Ես երկրպագում եմ ”Շախտյորին”, որն Ուկրաինայում լավագույն թիմն է: Ուզում եմ ”հանքափորներին” աջակցել մրցաշրջանի վերջին խաղերում, հատկապես` Հենրիխ Մխիթարյանին: 

Կարծում եմ` ”Շախտյորի” հիմնը շատ գեղեցիկ կհնչի հայերենով”,-ասել է նա:

Գայտանան վստահ է` իր խոստումը լավ խթան կլինի Հենրիխի համար, ով անպայման պետք է օգնի իրեն երգի բառերի թարգմանության հարցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ