Թետչերի փոխարեն “հուղարկավորել են” թագուհուն, երգչուհուն եւ դերասանուհուն /ֆոտո/
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մագարեթ Թետչերի մահվան լուրն անմիջապես տարածվեց ողջ աշխարհում: Համացանցը “ողողվեց” նրա լուսանկարներով, ում մասին կենսագրական ֆիլմում` “Երկաթե լեդին” վերնագրով, գլխավոր դերը խաղում է հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը:
Թայլանդացի լրագրողները տարբերություն չեն գտել Սթրիփի եւ Թետչերի միջեւ: Մահվան մասին ռեպորտաժում նրանք կադրեր են ցուցադրել ֆիլմից:
Թայվանցի լրագրողներն “այն աշխարհ են ուղարկել” Մեծ Բրիտանիայի թագուհուն: Թայլանդի “CTi Cable” հեռուստաընկերությունը “Մարգարեթ Թետչերը մահացել է” տիտրերից անմիջապես հետո ցուցադրել են այն կադրերը, որտեղ թագուհին ձեռքով ողջունում է հանրությանը: Ռեպորտաժից հետո ռեժիսորը եթեր է հեռարձակել հետեւյալ գրությունը. “Անգլիայի թագուհին հեռացավ, մենք կկարոտենք նրան”, իսկ այնուհետեւ ցավակցություններ է հայտնել բրիտանացիներին եւ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հարազատներին:
Նախօրեին էլ բլոգերներն են Թետչերին շփոթել երգչուհի Շերի հետ եւ իրենց էջերում սգացել հենց նրա “մահը”:
Հիշեցնենք, որ Մարգարեթ Թետչերը մահացավ ապրիլի 8-ին Լոնդոնում: Նրան կհուղարկավորեն ապրիլի 17-ին: