27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եկեղեցուց փող է գողացել` կազինոյում խաղալու համար

ԱՄն-ում կաթոլիկ եկեղեցու միանձնուհիներից մեկը դատարանում ընդունել է իր մեղքը` խոստովանելով, որ գումար է գողացել եկեղեցական հիմնադրամներից եւ այն պարտվել է խաղատանը, հաղորդում է “Associated press”-ը:

68-ամյա քույր Մերի-Էն Ռեպը խոստովանել է, որ 2006-11-ին ինքը կողոպտել է միանգամից 2 եկեղեցիներ, որոնցում պատասխատանու է եղել նվիրատվությունների համար: Ընդհանուր առմամբ` միանձնուհին “սեփականացրել” է 130 հազար դոլար: 

Դատավճիռը կկայացվի հուլիսի 1-ին: Միանձնուհու համար վատագույն դեպքում նա կարող է բանտում անցկացնել 6 ամիս, սակայն, ամենայն հավանականությամբ, դատարանը կպարտավորեցնի նրան փոխհատուցել հասցված վնասը:

Սա առաջին նմանատիպ դեպքը չէ ԱՄՆ-ում: 2011-ին դատապարտյալի աթոռին էր հայտնվել 65-ամյա միանձնուհի Մարիա Թորնթոնը, ով խաղատանը պարտվել էր 850 հազար դոլար` գողացված քրիստոնեական քոլեջից, որտեղ ինքը ֆինանսական գծով տնօրեն էր աշխատում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ