24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարաղայի կոտորածից անցել է 21 տարի. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցի հազար զինվոր` 20 զրահամեքենաների ուղեկցությամբ, ներխուժեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մարաղա գյուղը: Պաշտպանական ուժերը` 60 հոգով, տեսնելով, որ չեն կարողանա դիմադրություն ցուցաբերել, նահանջեցին` նախապես զգուշացնելով բնակչությանը, որի մեծ մասը լքեց գյուղը:

Հաջորդ օրը, երբ հայերը կրկին ետ գրավեցին գյուղը, հայտնաբերեցին 43 խաղաղ բնակչի դիակ` գլխատված կամ աղավաղված դեմքերով: Մեկ շաբաթվա  ընթացքում նոր հարձակում էր կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը, 13 հոգի գերեվարվել են: Ընդհանոր առմամբ` գյուղում զոհվել  է 90 մարդ, 37-ը տարբեր աստիճանի վերքեր են ստացել:

Անցել  է 21 տարի եւ չնայած իր դաժանությանը, Մարաղայի կոտորածն այդպես էլ չի լուսաբանվել ինչպես հարկն էր եւ շատերի համար անհայտ է մնացել: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քարոլինա Քոքսը, ով անձամբ ներկա է գտնվել գյուղում կոտարածից հետո, մտադիր էր անգլիական “The Daily Telegraph”-ում հոդված տպագրել կոտորածի մասին, սակայն ավելի ուշ հրաժարվեց, չնայած որ բազմիցս հրապարակավ պատմել  է իր տեսած սարսափելի տեսարանների մասին: “Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է սարսափելի կոտորածի մասին: Մենք տեսանք, թե ինչպես էին մարդիկ թաղում զոհվածներին, ավելի ճիշտ` այն, ինչ հնարավոր էր թաղել, մի մասին էլ թաղել էին նախորդ օրը: Մենք նկարահանումների համար նրանց հանեցինք` հասկանալով, թե որքան ծանր էր դա հայերի համար: Մենք տեսանք արյունոտ մանգաղներ, որոցով կատարվել էր սպանդը: Դրանք հավանաբար պետք էր վերցնել մեզ հետ` իբրեւ վկայություն, բայց ես չկարաղացա: Ողջ գյուղն ավերված էր, ադրբեջանցիները թալանել եւ այրել էին այն”,-պատմել է բարոնուհի Քոքսը:

Նշենք, որ Մարաղայի կոտորածն իրականացնելու համար ադրբեջանցի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևն արժանացել է “Ադրբեջանի Ազգային Հերոս” կոչման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ