01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանացի ոստիկանները բռնագրավել են Պուտինի վարորդական իրավունքը

Գերմանական ոստիկանությունը մի գերմանացուց վարորդական իրավունք է բռնագրավել` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով, որն իբր թե նրան տրվել է Լատվիայում, տեղեկացնում է “dapd”-ը: Միաջդեպը տեղի է ունեցել Զալցբուրգից Մյունխեն ուղեւորվող գնացքում: 

Բավարական ոստիկանները 27-ամյա երիտասարդի կեղծ փաստաթուղթը հայտնաբերել են շարքային ստուգման ընթացքում, որը սովորաբար անց է կացվում գնացքներում Ավստրիայի եւ Գերմանիայի սահմանը հատելիս: Երիտասարդը, ով ռուսական արմատներ ունի, խոստովանել է, որ “վարորդական իրավունքը” գնել է Ռուսաստանում` անպետք իրերի շուկայից: 

Ոստիկանությունը թույլատրել է երիտասարդին շարունակել ուղեւորությունը, քանի որ նա որեւէ հանցավոր մտադրություն չի ունեցել, իսկ կեղծ փաստաթուղթն առգրավել են նրանից, քանի որ այն շատ նման է եղել իրականի եւ կարող էր շփոթմունք առաջացնել:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ