04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալիեւին “վտարել են” Մեխիկոյից

Մեխիկոյում գտնվող Հեյդար Ալիեւի արձանը կտեղափոխեն Ադրբեջանի դեսպանատուն: Մեքսիկական “Milenio” հեռուստաալիքի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Միգել Իդալգո շրջանի ղեկավար Վիկտոր Հյուգո Ռոմոն: Վերջինիս խոսքով` այն վայրը, որտեղ տեղադրվել էր արձանը, հարմար չէր դրա համար:

Ալիեւի արձանը Մեխիկոյի գլխավոր զբոսայգիներից մեկում տեղադրվեց 2012-ի օգոստոսին, ինչը քաղաքի բնակիչների դժգոհությունն առաջացրեց: Ադրբեջանը քաղաքի 2 զբոսայգիների վերակառուցման վրա 5 մլն դոլար ծախսեց, որից հետո միայն թույլտվություն ստացավ տեղադրել արձանը: Նրանք բազմաթիվ ցույցեր անցկացրեցին` հայտարարելով, որ չեն ցանկանում հերոսների արձանների կողքին տեսնել այն երկրի բռնապետի արձանը, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է գտնվում:

Արդյունքում հատուկ ստեղծված հանձնաժողովը խորհուրդ տվեց Մեխիկոյի իշխանություններին ապամոնտաժել արձանը` նշելով, որ իշխանությունները սխալվել են գումար վերցնելով եւ օտար կառավարությանը թույլ տալով որոշել` ինչ քաղաքական եւ պատմական կերպարներ պետք է լինեն Մեքսիկայի մայրաքաղաքում:

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը հայտնել է, որ դեսպանատունը որոշել է միջազգային կազմակերպությունների դիմել խնդիրը լուծելու համար: Մեխիկոյի օրենսդիր հանձնաժողովը դիմել է քաղաքի ղեկավարությանը` արձանն ապամոնտաժելու կոչով: Հունվարի վերջին արձանն ապամոնտաժվեց եւ պահեստ ուղարկվեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ