Օբաման քիչ էր մնում Քենեդու ճակատագրին արժանանար
ԱՄՆ-ի Քոնեքթիքուդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է հրացանով զինված մի տղամարդու, ով հետեւելիս է եղել ԱՄՆ նախագահ ԲարաքՕբամայի ավտոշարասյանը, որն ուղեւորվելիս է եղել Հարթֆորդի համալսարան, հաղոդում է “ABC News”-ը:
Ոստիկանության տվյալներով` զինված տղամարդը հետեւելիս է եղել` նստած 2 փողոցների հատման կետում: Սպաները նկատել են, որ նա իրեն տարօրինակ է պահում, անհանգիստ քայլել է, իսկ այնուհետեւ հանել հրացանը: Ոստիկաններն անմիջապես ձերբակալել են նրան, նրա դեմ մեղադրանք կներկայացվի, սակայն դեռեւս հայտնի չէ` ինչ կետերով:
Հարթֆորդում Օբաման պետք է քննարկեր զենքի շրջանառության սահմանափակման հետ կապված հարցեր:
Նշենք, որ 1963-ի նոյեմբերի 22-ին հրացանից արձակված փամփուշտից` կրկին ավտոշարասյան մեքենաներից մեկում, մահացել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: