07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սպառնում են

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները  մթերած խաղողի դիմաց իրենց  գումարները ամբողջությամբ չեն ստացել։ Նրանք որոշել են այսօրվանից  նստացույց սկսել «Վինար» ՍՊԸ-ի դիմաց:

«Ինչքա ՞ն կարող են մեզ խաբելով ման գալ, մի մասին հունիսի 3-ին վճարել են, մի մասին էլ պետք է հունիսի 11-ին վճարեին, բայց մինչ օրս չեն վճարում: Մենք արդեն որոշել ենք` վաղվանից նստացույց ենք սկսում: Ձեռք են առնում, ամեն մի օրը մեր կյանքից ու ներվերից է գնում: Այ քեզ վիճակ, բան ու գործ թողած մենակ էս հարցով ենք զբաղված»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղողագործ Արմեն Մկրտչյանը:

Խաղողագործը նշեց, որ դիմել են անգամ ՀՀ նախագահին, պատասխան չկա: «Վարկի տակ ճռռացող մարդը ամեն ինչի ունակ է: Դանակը ոսկորին է հասել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ