07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը պատժել է. Իրավունք

Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կաոույցի անդամները հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին:

Կուսակցության նախկին անդամ Անդրա­նիկ Սերգոյանը լրատվամիջոցներից մե­կի հետ զրույցում ասել էր. «…Կու­սակցության տարածքային կառույցի վե­րահսկող Մետաքսյա Դավթյանի ամու­սինը, որն անկուսակցական է ու հա­նաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրու­թյուններին հանդես գալ «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու, ասում են շահերի բախում կա, ու Մետաքսյան պետք է լքի կուսակցությու­նը»:

«Իրավունքը» խնդրի առնչությամբ զրուցեց ՔՊ-ի նախկին անդամ Անդրանիկ Սերգոյանի հետ, ով հայտարարել էր, որ ժողովրդավարության պակաս կա կու­սակցությունում: «Վաղո՞ւց է այդ վիճակը ՔՊ- ում»,- պարզեցինք կուսակցության նախկին անդամից:

«ժողովրդավարության բացակա­յության մասին կոնկրետ այդ օրինակով կարող եմ ասել: Վանաձորի տարածքային կառույցը լուծարվել է՝ առանց մեզ հետ որեւէ հարց քննարկելու, այն դեպքում, երբ ունենք 120 կու­սակցական, որոնցից ոչ ոք ներկա չի եղել այդ որոշման քննարկմանը: Վարչության նիստից առաջ զանգահարել եմ կուսակցության նախա­գահին Արայիկ Հարությունյանին, եւ հարցրել օրակարգում մեզ վերաբերող որեւէ հարց կա՞: Ասաց ոչ: Հետո, երբ կայացվեց որոշումը, որի մասին տեղեկացել եմ Ֆեյսբուքից, ասել եմ` ին­չո՞ւ մեզ ոչինչ չի ասվել, եթե խնդիրը մեզ է վե­րաբերում: Թեկուզ կարող էիք նիստն անցկաց­նել Վանաձորում: Մինչ օրս անգամ չեմ էլ ստա­ցել լուծարման որոշումը` գրավոր տեքստով»,- ասաց Անդրանիկ Սերգոյանը:

Կուսակցության Վանաձորի կառույցը լու­ծարելու պատճառը եղել է այն, որ կառույցը վերհսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը Մենուա Բրուտյանը, համաձայնել էր տեղական ինքնակառավարման ընտրություններում հանդես գալ որպես Ալյանս կուսակցության թեկնածու:Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու են միայնակ առանց դաշինքի:

Ինչո՞ւ ՔՊ-ի Վանաձորի ներկա­յացուցիչները դա հաշվի չեն առել, ինչու են բանակցու­թյուններ վարել «Ալյանս»-ի հետ: Փաշինյանի որոշումը, ՔՊ-ի նախկին անդամի խոս­քով, վերաբերում է Աժ 2017-ի ընտրություննե­րին. «Վանաձորին վերաբերող որոշման մեջ գրված չի եղել, որ մենք դաշինքով չենք մաս­նակցելու ՏԻՄ ընտրություններին: Գրված է եղել որ ՔՊ-ն իր ցուցակով է գնում: Կամ Եթե ինչ-որ մեկի հետ բան եմ քննարկել դա չի եղել այնպիսի բան, որը կանոնադրությունով չի թույլատրվում: Ընկերական հանդիպումներ եմ ունեցել որի մասին ՔՊ-ն տեղյակ է եղել»:

Եթե Ժողովրդավարության պակաս կա կուսակցութունում, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյա՞նն է միանձնյա որոշում կայացնում: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՔՊ-ի հավաստիացումները, թե իրենք նման չեն այլ կու­սակցություններին, ամեն ինչ թափանցիկ է եւ պարզ, իրականությանը չի համապատասխա­նում: «Չէի ուզենա իմ ասածի հիման վրա եզրակացություն անեիք: Սպասեք իրադարձու­թյուններին: Ամեն ինչ հստակ կերեւա: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ասեմ, որ վար­չության 13 անդամ կա, բայց որոշիչ դեր է կա­տարում Նիկոլ Փաշինյանը»,- պատաս­խանեց մեր զրուցակիցը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ