05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մեկ ամիս է Հրաչյա Հարությունյանից լուր չունեն

«Արդեն մեկ ամիս է, որ Հրաչյայի հետ չենք կարողանում կապվել, համարյա ոչ մի բան չգիտենք: Տեղափոխությունը չի կատարվում Ռուսաստանի կողմից: Առողջական վիճակից էլ բան չգիտենք: Ինքը անընդհատ հարցնում էր ու շատ էր ուզում տեղափոխվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հրաչյա Հարությունյանին ընտանիքը ահազանգել էր՝ նշելով, որ առողջական ծանր վիճակում գտնվող Հրաչյան բանտում ենթարկվում է տարաբնույթ տանջանքների:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:

Ի դեպ,  այս տարիների ընթացքում  տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ