25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Վիքիպեդիան” ներառել են “սեւ ցուցակում”

Կանեփ ծխելու մասին հոդվածի պատճառով “Роскомнадзор” ծառայությունը, որոը հետեւում է ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիային, “Վիքիպեդիային” “սեւ ցուցակում” է գրանցել: Ըստ օրենքի` ռեսուրսը պետք է արգելափակվի, եթե 3 օրվա ընթացքում արգելված ինֆորմացիան ջնջած չլինի: Роскомнадзор”-ը նշել է, որ հոդվածի արգելման մասին որոշումն ընդունվել  է 2013-ի մարտի 26-ին այն կապակցությամբ, որ նրանում ինֆորմացիա է պարունակվում թմրանյութ օգտագործելու ձեւի մասին: 

Ներկայումս արգելված հոդվածի էջն անհասանելի է, իսկ հանրագիտարանն ամբողջությամբ գործում է: 

2012-ի նոյեմբերի 1-ին ՌԴ-ում սկսեց գործել “Երեխաների զարգացմանը կամ առողջությանը վնասող” ինֆորմացիայից նրանց պաշտպանելու մասին օրենքը: Այն նախատեսում է արգելված էջերի համար հատուկ գրանցման տեղ ստեղծել:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ