18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջոլին ֆուրոր է առաջացրել կանանց գագաթաժողովին /ֆոտո/

Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին վերջին տարիներին այնքան էլ հաճախ չի հայտնվում բարձրաշխարհիկ երեկույթներին կամ միջոցառումներին, որոնց սովորաբար ներկա են գտնվում հայտնի աստղերը: Էնջիին ավելի հաճախ կարելի է տեսնել երեխաների հետ զբոսնելիս կամ Աֆրիկայում` ինչ-որ դաշտային պայմաններում` բարեգործական առաքելությունների ժամանակ: Սակայն օրերս նա բացառություն է արել եւ ներկա գտնվել Նյու Յորքում կայացած “Կանայք աշխարհում” գագաթաժողովը:

Դերասանուհին, ինրչպես միշտ, հիանալի տեսք է ունեցել, չնայած շատ թեթեւ շպարին եւ միատոն հագուստին` հավատարիմ մնալով իր սիրելի սեւ գույնին: 

Վերջերս Ջոլին սեփական միջոցներով իգական դպրոց է բացել Աֆղանստանում, գագաթաժողովին նա նշել է, որ չի պատրաստվում կանգ առնել ձեռքբերվածի վրա եւ ծրագրում է նմանատիպ դպրոց բացել նաեւ Պակիստանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ