29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նահանջի համար հող են նախապատրաստում. Առավոտ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` առաջիկայում սպասվող հանդիպումից աոաջ հեռակա բանավեճ է ծագել երկու նախագահների միջեւ: «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համա­ժողով» խորագրով միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վի­րավորական ու ցինիկ հայտարարություննե­րով էր հանդես եկել Հայաստանի ու ան­ձամբ ՀՀ նախագահ Աերժ Սարգսյանի հասցեին: Երեկ ՀՀ նախագահի նստավայ­րում Չեխիայի Հանրապետության նախա­գահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հե­տո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր.

«Պարոն Զե­մանին իմ մտահոգությունը հայտնեցի վեր­ջին օրերի ընթացքում Իլհամ Ալիեփ անհա­վասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ին­չի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջան­ցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը` Հայաստան պետության մասին ցի­նիկ որակումներով, անձնական վիրավո­րանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ըն­կալում ձեւավորեց:

Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղա­յություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք ւրջորեն աշխատելու պարտավորություն ու­նենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածություն­ները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, այնուամենայնիվ, այս հեռակա բանավեճն իր ազդեցությունը կունենա: Քաղաքագետի գնահատմամբ «Սա հող է ստեղծում, որ եթե համաձայնազրի կայա­ցում չլինի, այդ ամեն ինչին հնարավոր լի­նի տալ անձնական վիրավորանքի աս­տառ: Այսինքն` եթե, չլինի քաղաքական լու­ծում, չմեղադրեն նախագահներին քաղա­քական կամքի բացակայության մեջ, այլ պարզապես խոսեն անձնական խնդիրների մասին»:

Մեր այն դիտարկմանը բանավեճը սկսել է Իլհամ Ալիեւը, ուստի Աերժ Սարգսյանի այս ոճի արձագանքը, այն կ հանդիպումից աոաջ տեղի՞ն էր, պարոն Ենոքյանն արձագանքեց.

«Նրանք տեսնում են, որ կա որոշակի լուծման հնարավորություն, բայց, միաժամանակ, նրանց վրա կան ճնշում­ներ, որ չգնան այդ տրամաբանությամբ, ուստի առաջ են բերում անձնական դրդապատճառներ»: Մեր հստակեցմանը ինչ ճնշումների մասին է խոսքը, պարոն Ենոք­յանը պատասխանեց, թե «կարող է, օրի­նակ, ԱՄՆ֊ի կողմից լինել ճնշում, որ խնդիրը լուծվի, ՌԴ կողմից` հակառակը:

Հարց է, թե ի վերջո ո՞ր կողմի ճնշումները որոշիչ կլինեն»: Մեր հիշեցմանը, թե Աերժ Սարգսյանը հայտարարում է, որ նման ան­հավասարակշիռ վարքագծի նշանները Վիեննայում կարծես չկային, սա արդյոք չի նշանակում, որ քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Դրանով Աերժ Սարգսյանն ակնարկում է, թե Վիեննայում այնպիսի վիճակ էր, որ ճնշումները մեծ էին, եւ Ալիեւը կոնսենսուսային պահվածք ուներ, բայց դրանից հետո նոր զարգացում­ներ են եղել: Աերժ Սարգսյանը տեսել է, որ Ալիեւն իր նահանջի համար հող է ստեղ­ծել, հիմա ինքն էլ իր համար է հող նախապատրաստում»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ