Կինն իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց մի քանի ժամ առաջ
22-ամյա Հաննա Ֆրուդը ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ է տեղեկացել, որ հղի է:
Նա բժիշկներին օգնության է դիմել մեկ շաբաթ շարունակ ուժեղ փորացավեր ունենալու պատճառով: Երկար զննումներից հետո կլինիկայի աշխատակիցներն առաջարկել են նրան հղիության թեստ անցնել: Հաննան ապշել է, երբ բժիշկները հայտնել են, որ նա հղիության 35-րդ շաբաթում է գտնվում:
Բժիշկներն անմիջապես զանգահարել են Հաննայի ընկերոջը` 26-ամյա Քրիս Բենեթին, իսկ մի քանի ժամից երջանիկ ծնողներն արդեն գրկել են իրենց նորածին դստերը:
Չնայած իր “ակամա” լույս աշխարհ գալուն, Ջեսիկա անունով փոքրիկը լիովին առողջ է: Հաննան պատմել է, որ այդ անսպասելի եւ կարճատեւ պահից ի վեր իր կյանքն ամբողջովին փոխվել է: Նա երջանիկ է, ինչպես երբեւէ: