25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի. Ալիեւի անդրադարձը

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել:

Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` Ալիևի ու Յըլդըրըմի ասուլիսի հիմնական թեման եղել է երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով բանաձևի ընդունմանն, ասել է. «Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի: Հայկական հարցն էլ պատրվակ է»:

Ալիևը չի մոռացել նշել, որ Ադրբեջանն, ինչպես միշտ, այս անգամ ևս եղբայրական Թուրքիայի կողքին է:

Թուրքիայի վարչապետն էլ պատմական սխալ է որակել Գերմանիայի խորհրդարանի որոշումը` ավելացնելով, որ դա իրենց համար ոչ մի նշանակություն չունի:

«Գերմանիայի խորհրդարանի կողմից նման որոշման ընդունումը վնաս է հասցրել մեր խորքային հարաբերություններին»,- ասել է Յըլդըրըմը` ավելացնելով, որ   իրենք գերմանացի քաղաքական գործիչներից ապագայում ավելի խելամիտ քայլերի սպասում:

Յըլդըրըմը փորձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կապել Խոջալուի դեպքերի ադրբեջանական թեզերի հետ` ակնարկելով, թե այս դեպքում դրանք էլ պետք է օրակարգ բերվեն:

Ըստ Յըլդըրըմի` Գերմանիան ընդունել է այդ բանաձևը, նպատակ ունենալով այդ ամոթը (ցեղասպանության-խմբ.) միայնակ չկրել աշխարհում:

Վերջում Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ադրբեջանին` բանաձևի ընդունումից հետո ամենաբաձր մակարդակով  իր դիրքորոշումը հայտնելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ