Հարսանիքը ողբերգությամբ ավարտվեց /վիդեո/
ՌԴ Իրկուտսկ քաղաքում հարսանքին ավարտվել է ողբերգությամբ: Հյուրերից մեկը, փողոցում “հաշիվ մաքրելով”, մեքենան ուղղել է դեպի հյուրերը, հաղորդում է “Вести”-ն:
Հարսանիքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Մի քանի ժամ ընտանկան մթնոլորտում ուրախ խնջույքից հետո ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդների միջեւ կոնֆլիկտ է ծագել: Տղամարդկանցից մեկը նստել է իր ավտոմեքենան եւ սպառնացել մարդկանց վրաերթի ենթարկել: Կոնֆլիկտին միջամտել են նաեւ հարսն ու փեսան:
Սակայն կոնֆլիկտն այդքանով չի հարթվել: Քիչ անց ավտոմեքենայի վարորդը մեքենան ետ է տարել եւ մեծ արագությամբ այն քշել ամբոխի ուղղությամբ: Մեքենան հարվածել է մի կնոջ, ով փորձել է հարվածից փրկել ամուսնուն:
Կինը եւ նրա ամուսինը ծանր վնասվածքներով հիվանադնոց են տեղափոխվել: Վնավսաքներ է ստացել նաեւ վիճաբանության մեկ այլ մասնակից: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են: