Ամերիկացին սեփական գլխից բարձր է թռել
Ամերիկացի մարզիկը կարողացել է տեղից ցատկել 163,5 սմ: Դա նշանակում է, որ նա առանց դժվարության կթռչեր ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կնոջ` Վիկտորյա Բեքհեմի վրայով, եթե, իհարկե, նա անշարժ կանգներ:
Նրա թռիչքը կատարվել է մարզումների ժամանակ, այդ պատճառով էլ փորձը անհրաժեշտ է կրկնել դատավորների ներկայությամբ, որպեսզի ռեկորդը պաշտոնապես գրանցվի:
31-ամյա ուսանող եւ մարզիչ Քեւին Բանյան հայտարարել է, որ կարողացել է կատարել այդ թռիչքը` շնորհիվ իր ճկունության եւ ճիշտ ժամանակ ընտրելու ունակության:
Հիշեցնենք, որ նախորդ` պաշտոնապես սահմանված ռեկորդը 148 սմ է եղել, որը պատկանում է դանիացի Յոհանես Հուսուին: