08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերգեյ Լազարեւը մերկացել է տարեդարձի կապակցությամբ /վիդեո/

Ռուսական  շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը` Սերգեյ Լազարեւը, իր 30-ամյակը տոնել է շքեղ համերգով Մոսկվայում: Համերգային ծրագիրն էլ անվանական անուն է ստացել` “Լազարեւ”:

3D գրաֆիկայով եւ հատուկ էֆեկտներով շոուն այնքան տպավորիչ է եղել, որ հանդիսատեսը բղավել է հիացմունքից: Երեկոյի ողջ ընթացքում երգիչն անդադար անակնկալներ է մատուցել հանդիսատեսին:

Սակայն ամենից շատ հրճվանք են ապրել Լազարեւի երկրպագուհիները, որոնց բախտ է վիճակվել երգչին կիսամերկ տեսնել: Երգերից մեկի կատարման ժամանակ երգիչը բեմ է դուրս եկել կարճ կաշվե պիջակով եւ կիպ շորտով` հանդիսատեսին ցուցադրելով իր գերազանց ֆիզիկական կազմվածքը: Լազարեւը խոստովանել է, որ նման արդյունքի հասնելու համար ինքը 2 ամիս գիշերել է սպորտդահլիճում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ