27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անֆիսա Չեխովան անհարմար իրավիճակում է հայտնվել

Հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան անհարմար իրավիճակում է հայտնվել: Ինչ-որ հաքերի հաջողվել է գաղտնազերծել նրա հեռախոսային հաղորդագրությունները:

Չնայած այն բանին, որ Անֆիսան պարբերաբար զգուշացնող հաղորդագրություններ է ստացել, որ ինչ-որ մեկը կարդում է իր հաղորդագրությունները, սակայն ուշադրություն չի դարձրել: Միայն ընկերների հետ խորհրդակցելուց հետո հաղորդավարուհին սկսել է կասկածել, որ դրանք իսկապես ընթերցվում են: Նրա կասկածները հաստատվել են, երբ մի օր Անֆիսային զանգ է եկել իր իսկ համարից: Մի երիտասարդ հայտնել է նրան, որ կարդում է իր հաղորդագրությունները սեփական հետաքրքրության համար եւ չի պատրատսվում հաղորդավարուհուն շանտաժի ենթարկել: Սակայն նա ակնարկել է նաեւ, որ դրանք կարող են համացանցում էլ հայտնվել: Չարագործը Չեխովային խոստովանել է, որ նա իր միակ զոհը չէ. ընթերցվում են նաեւ Բորիս Մոիսեեւի եւ շատ այլ հայտնի մարդկանց հաղորդագրություններ:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն Չեխովան առանձնապես չի տխրել կատարվածի համար: Նա հանգիստ հայտարարել է, որ իր նամակագրություններում որեւէ դատապարտելի բան չկա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ