Տաքսու վարորդն սպանել է գործատուին` իրեն աշխատանքից հեռացնելու համար
Բոսնիա եւ Հերցեգովինայում վրեժխնդրության տարօրինակ դեպք է տեղի ունեցել:
Տաքսի ծառայության նախկին աշխատակիցը ներխուժել է իր նախկին տնօրենի տուն, սպանել նրան` մի քանի կրակոցով, վիրավորել նրա կնոջը, իսկ այնուհետեւ հրդեհել գործատուի տունը:
Երբ ոստիկանությունը ժամանել է, նա հրաժարվել է հանձնվել եւ կրակել է ինքն իր գլխին, սակայն ողջ է մնացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել լուրջ վնասվածքներով: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:
Նախնական տվյալներով` հանցագործությունների համար դրդապատճառ է դարձել դեպքից մի քանի օր առաջ տաքսու վարորդին աշխատանքից հեռացնելը: