Իսրայելն առաջին անգամ գերազանցեց ԱՄՆ-ին
2013-ի սկզբին պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը ճանաչվել է հրեաների ամենամեծ թվաքանակով երկիրը եւ նման ցուցանիշով առաջ անցել է ԱՄՆ-ից:
Իսրայելում ապրող հրեաների ընդհանուր թիվը կազմում է 6 միլիոն այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նրանք 5,5 միլիոն են:
Ըստ Երուսաղեմի հրեական համալսարանի տվյալների` աշխարհում հրեաների թիվը 13,8 միլիոն է կազմում, ընդ որում Իսրայելից դուրս նրանց թիվը հետզհետե նվազում է: Ներկայումս բնակչությունը այնտեղ 8 միլիոն է կազմում, որոնցից 1,6 միլիոնը արաբներ են, 3-րդ տեղում Արեւելյան Եվրոպայի քրիստոնյաներն են:
Երկար ժամանակ ԱՄՆ-ը գերազանցում էր Իսրայելին` հրեաների թվաքանակով: Սակայն ծնելիության բարձր մակարդակը փոխեց իրավիճակը: