01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտնականները պարզել են աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը

Աշխատանքային ժամերի եւ ինտերնետի աննպատակ օգտագործումը շարունակում է մնալ աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը:

Նորությունների ընթերցումը, ակտիվությունը սոցցանցերում, ինտերնետ գնումները, օնլայն խաղերը վերջին 2 տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների 34 տոկոսի դեպքում ամենահիմնավոր պատճառն են դարձել:

Ընդ որում, նրանց մեծ մասն աշխատելիս է եղել տուրիստական գործակալություններում, IT ընկերություններում եւ բանկերում: Ընդ որում, տուրիստական գործակալներն ավելի շատ նախընտրել են սոցցանցերը, իսկ բանկի աշխատակիցներին հետաքրքրել են նորությունները եւ զվարճանքի պորտալները:

Մասնագետները նշում են, որ գործատուի համար հաճախ դժվար է ձեւակերպել աշխատանքից հեռացնելու պատճառը` որպես աշխատանքի արդյունքի բացակայություն: Այդ պատճառով նրանք նշում են ժամանակի աննպատակ վատնումը:

Աշխատանքից զրկվելու 2-րդ տարածված պատճառը ղեկավարության եւ ընկերության վարած քաղաքականության քննարկումներն են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ