01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրելի մրգերը կպատմեն սեքսուալ խառնվածքի մասին

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են կապը` մարդու սեքսուալ ակտիվության եւ նրա կերած մրգերի միջեւ: Պարզվում է` մեր սիրելի մրգերը մեր մասին շատ հետաքրքիր բաներ են պատմում: Փորձի մասնակից կանանց խնդրել են զամբյուղից որեւէ միրգ ընտրել: Մասնագետները կարծում են, որ կանանց` համային նախընտրությունները կպատմեն անկողնում նրանց ունակությունների մասին:

Անանաս. այս միրգը նախընտրում են միասերները: Նրանք ապրում են ոչ թե սրտով, այլ ուղեղով: Շատ հաճախ նրանք փակ են եւ դժվար է մոտենալ նրանց, սակայն նա, ում կհաջողվի դա, կզարմանա` տեսնելով իր ընտրյալի դրական էներգետիկան եւ հարուստ ներաշխարհը: Հանելուկային կին. այսպես կարելի է նրան բնորոշել: Այդպիսին է նա նաեւ անկողնում:

Բանան. այս մրգի սիրահարները խոցելի եւ նուրբ արարածներ են: Նրանք շատ տղամարդկանց հետ են հարաբերություններ ունենում եւ շատ հմայիչ են, սակայն միաժամանակ նաեւ ինքնաքննադատ են: Ավելի լավ է ռիսկի չդիմել եւ չխոսել նրանց թերություններից, հակառակ դեպքում` նրանց ոխերիմ թշնամին կդառնաք:

Խնձոր սիրում են հաստատակամ, պահպանողական եւ ուղղամիտ կանայք: Անկողնում նրա հետ կլինի այնպես, ինչպես ուրիշների հետ, ոչ մի արտասովոր բան: Նման կանանց ամենամեծ առավելությունը նրանց հավատարմությունն է:

Տանձ սիրում են գեղեցիկ սեռի կանացի եւ տպավորիչ ներկայացուցիչները: Նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվում: Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են նրանց հետ անկողնում հայտնվել, պետք է տպավոություն գործեն նրանց վրա:

Խաղող սիրում են այն աղջիկները, ովքեր տանել չեն կարողանում մենակությունը: Նրանք սովոր են կյանքից վերցնել առավելագույնը եւ հազվադեպ են միայնակ քնում: Նրանց հետ միշտ ուրախ է եւ հետաքրքիր: Ամենակարեւորը, որ նրանք պահանջում են տղամարդուց, զարմացնելու հատկությունն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ