Բեքհեմը խայտառակվել է /ֆոտո//վիդեո/
“Պարի Սեն-Ժերմենի” 37-ամյա կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը հաճախ է լինում Չինաստանում, որտեղ նրան աստվածացնում են:
Ուխան քաղաքում նա ցանկացել է կիսվել իր փորձով սկսնակ ֆուտբոլիստների հետ: Սակայն նա դաշտ է դուրս եկել ոչ թե սպորտային համազգեստով, այլ կոստյումով եւ կոշիկներով, որը մարզադաշտի թաց խոտի հետ բացարձակ համահունչ չէր: Արդյունքում` գեղեցիկ հարվածի պահին Դեյվիդը սահել է եւ ընկել: Եվ այդ ամենը հանդիսատեսի եւ լրագրողների առջեւ:
“Ինձ շատ է դուր եկել ուղեւորությունը դեպի Չինաստան. ընդունելությունը հրաշալի էր: Սակայն խոստովանում եմ, որ պետք էր մարզադաշտ դուրս գալ ոչ թե կոստյումով, այլ սպորտային համազգեստով”,- ժպիտով խոստովանել է 37-ամյա ֆուտբոլիստը: