16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տանջելով սպանել են թոռանս. միջադեպ Հայկազ Բարսեղյանի դատի ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօրվա նիստին  միջադեպ է տեղի ունեցել:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաների ուսումնասիրության ժամանակ, երբ բացվել է  սպանված կուրսանտի մահճակալի սավանը, որն ամբողջությամբ արյունոտ է եղել կուրսանտի տատիկը հուզվել է:

Դատարանը հինգ րոպե ընդմիջում է  հայտարարել:Ընդմիջման  ժամանակ Հայկազ Բարսեղյանի տատիկը լացելով դիմեց ամբաստանյալների փաստաբաններին:

«Դուք հանցագործների եք պաշտպանում, որոնք տանջելով սպանել են իմ թոռանը»,- ասաց նա:

Ընդմիջումից հետո դատավորը թույլ չտվեց կնոջը ներկա գտնվել նիստին:

Դատարանը շարունակում է ուսումնասիրել ապացույցները:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ