Բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ ձեռքը. Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ-ում Արամ Մանուկյանը հայտարարեց՝ ժամանակն է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբեղրող պաստառները, գովազդային հոլովակները հանվեն ու դրանց փոխարեն մարդիկ տեսնեն մայիսյան փայլուն հաղթանակները հավաստող նկարներ ու հոլովակներ:
Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև բարեգործությանը ու դրա լուսաբանման ձևին:
«Ռաբիսը հասել է արդեն բանակ: Տոպրակ են տալիս զինվորներին, հետո նայում, թե ինչպես են նկարահանում այդ ամենը: Բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ ձեռքը: Բարեգործություն անողը չպիտի նվաստանի մարդկանց», – ասաց Արամ Մանուկյանը ու շեշտեց՝ ԶԼՄ-ները ևս պետք է կարողանան ճիշտ լուսաբանել բարեգործությունը:
Արձագանքելով Արամ Մանուկյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն ասաց. «Մենք լիովին համաձայն ենք Ձեր ասածներին: Բարեգործությունը պիտի զուսպ լինի ու անտեսանելի. դա միայն մարդու խղճի ու Աստծո գործն է»: