Սիրիայի նախագահին սպանե՞լ են /վիդեո/
“Reuters” գործակալության թղթակից Էմի Ֆերիս-Ռոտմանն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է: Ըստ այդ տեղեկության` Սիրիայի նախագահին իբր թե սպանել է նրա թիկնապահը` իրանցի Մեհդի Յակոբին: Ասադի դին տեղափոխել են Դամասկոսի հիվանդանոցներից մեկը, որի մուտքերը եւ շրջակայքը փակել են սիրիական զինված ուժերը:
Տեղեկությունն անմիջապես տարածվել է ողջ համացանցում, սակայն այն ոչ մի պաշտոնական աղբյուրի կողմից չի հաստատվել: Հակառակը` տեղի մամուլում արդեն հայտնվել են տեղեկություններ, որոնք հերքում են այս լուրը:
Ֆրանսիական “Le Point” շաբաթաթերթը նշում է, որ խոշորագույն ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչները եւս հերքել են իրենց հակառակորդի մահվան լուրը: