Բժիշկն իր հիվանդներին միտումնավոր վարակել է ՄԻԱՎ-ով
Շվեյցարիայում ձերբակալվել է մի ինքնակոչ բժիշկ, ով մարդկանց “բուժել է” ասեղնաբուժությամբ եւ իր հիվանդներից 16-ին վարակել ՄԻԱՎ վարակով: Մարտի 22-ին տեղի դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի շառլատան բժշկին դատապարտել են 12 տարի 9 ամսվա ազատազրկման, հաղորդում է “world.fedpress.ru”-ն:
Վարակվածների մեծ մասը նույն երաժշտական դպրոցի աշակերտներից է եղել: Բժշկի վրա ուշադրություն են դարձրել այն բանից հետո, երբ սարսափելի աշխատանիշից հետո հիվանդներից մեկը դա կապել է ասեղնաբուժության կուրսերի հետ: Սկզբում հանցագործը հերքել է իր մասնակցությունը դեպքերին, սակայն քննիչներին հաջողվել է բացահայտել նրա հանցանքները:
Սկզբում նրան ազատ էին արձակել գրավի դիմաց, սակայն նա դադարել է ներկա գտնվել դատական նիստերին եւ փակվել է իր տանը: Ոստիկանությունն ստիպված է եղել գրոհի ենթարկել նրա տունը:
Դատարանի կարծիքով` հանցագործի համար շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը կամ իր ամենակարողությունը ցույց տալը: