27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դանակը 17 տարի “ապրել” է կոշկակարի գլխում /ֆոտո/

Սալվադորցի մի կոշկակար 17 տարի ապրել է դանակը գլխի մեջ: Միայն վերջերս են բժիշկները վիրահատել նրան եւ գլխից  հանել 10 սմ-անոց դանակը:

1995-ին Խորխե Ալբերտո Գոնսալես Կամպոս անունով կոշկակարի վրա են հարձակվել հանցագործները եւ փորձել խլել կոշկակարի սոսինձը: Սակայն տղամարդը վիճել է նրանց հետ եւ արդյունքում դանակով վնասվածք է ստացել գլխին: Մինչեւ 2007-ը նա չի էլ կասկածել, որ դանակի շեղբը մնացել է իր գանգի ներսում:

Կոշկակարը դիմել է բժիշկներին միայն ուժեղ գլխացավերից հետո: Այդ ժամանակ էլ պարզվել է տարօրինակ առարկայի առկայության մասին, եւ բժիշկները խորհուրդ են տվել նրան վիրահատվել: Վիրահատությունը կայացել է, սակայն, դրանից 6 տարի անց, երբ տեղի մասնավոր կլինիկաներից մեկի վիրաբույժները համարձակվել են կատարել այն: 

Երկաթը հանելու վիրահատությանը 10 վիրաբույժ է մասնակցել` նյարդավիրաբույժի գլխավորությամբ: 7 ժամ տեւած վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել: Կամպոսի վիրահատության բոլոր ծախսերը մասնավոր հիմնադրամներից մեկն է վճարել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ