02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ներկա պահին բանակցությունները տեղի են ունենում առաջնագծում

Այսօր հրավիրված քննարկման ժամանակ, որի  մասնակցում էին ԱԺ պատգամավորներ` Ալեքսանդր Արզումանյանը (ՀԱԿ), Խոսրով Հարությունյան (ՀՀԿ) եւ Թեւան Պողոսյան հայտնեցին, որ  բանակցություն երևույթին այլ կերպ է նայում:

«Ներկա պահին բանակցությունները տեղի են ունենում առաջնագծում, մեր զինվորականներն են այդտեղ բանակցում, իրենք իրենց խնդիրը կարողանում են լուծել: Ցանկացած հայտարարություն, թեկուզ մամուլի միջոցով, վիրտուալ բանակցություններ են»,-ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով, որ  պետք է մեր հոգեբանությունը վերածենք պատերազմական երկրի հոգեբանության. «Ադրբեջանը երբևէ պատրաստ կլինի քննարկել կոնկրետ հիմնախնդրի մասին հարցերը, երբ կհասկանա, որ մնացած բոլոր միջոցներով նա պարտվել է։ Այսօրվա դրությամբ չի հասկանում, մենք ունենալու ենք երկարատև գործընթաց»:

ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը,  շարունակելով գործընկերոջ խոսքը նշեց, որ բանակցությունների չվերսկսման այլընտրանքը պատերազմն է. «Պետք է ամեն կերպ ձգտել բանակցությունները շարունակել, բայց գիտակցելով մեր հարևանի նկրտումները՝ պետք է պատրաստ լինենք, որ այս պատերազմական իրավիճակը չի ավարտվել»,-նշեց Արզումանյանը` նկատելով, որ ապրիլյան չորսօրյա պատերազմը սթափեցնող դաս էր և պետք է ադեկվատ պատասխան տանք ցանկացած ոտնձգության. « Բանակցությունների համար պետք է նախապայմաններ լինեն, և առաջնահերթ` երաշխիքը, որ ռազմական գործողությունները չեն վերսկսի, առանց որի բանակցությունները անիմաստ կլինի: Այս պահին ես գտնում եմ, որ այս առիթը պետք է օգտագործել ԼՂ-ին բանակցային գործընթաց հետ բերելու համար»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Ալիկ Արզումանյանն ասաց, որ չի կարծում, որ որևէ միջնորդ պետք է ուղղորդված, թիրախային դատապարտի այս կամ այն կողմին:
Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) իր խոսքում նշեց, որ մեր արտաքին հիմնական ուղղությունն է՝ նպաստել կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Հարցին, թե Հարությւոնյանը ինչ է կարծում Արցախը Հայաստանին վերամիավորման հարցին, վերջինս նկատեց, որ իր կարծիքով, թե դա ԼՂ միջազգայնորեն ճանաչելի կարգավիճակին հաջորդող քայլ պետք է լինի, որի որոշում կայացնողը ԼՂ բնակչությունը կլինի:

Ըստ նրա՝ հայկական կողմը չպետք է այնպիսի քայլ անի, որով բոլորին կտրամադրի իր դեմ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ