29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղցրահամ ջրի պակասը 21-րդ դարի ամենասուր խնդիրներից մեկն է /վիդեո/

Ամեն տարի մարտի 22-ին աշխարհում նշում են ջրային ռեսուրսների միջազգային օրը, որը կոչված է հասարակության ուշադրությունն ուղղել ջրային ռեսուրսների պահպանմանը: Ներկայիս ամենացավալի հարցերից մեկը սննդամթերքների արտադրության ժամանակ ջրի չափից դուրս շատ օգտագործումն է:

Քաղցրահամ ջրերի գլխավոր աղբյուրը օվկիանոսներն են, որոնցից տարեկան գոլորշիանում է շուրջ 500 հազար քառակուսի կմ ջուր (72 հազար` ցամաքի ջրային մակերեւույթից): Տեղումների 80 տոկոսը, սակայն, կրկին թափվում է օվկիանոս: Երկրագնդի վրա ջրային ռեսուրսները ծայրահեղ անհավասարաչափ են բաշխվում: Աշխարհի չոր կամ կիսաչոր տարածքները, որոնք 40 տոկոսն են կազմում, օգտագործում են համաշխարհային ջրային պաշարների ընդամենը 2 տոկոսը: Քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարները չեն ավելանում, իսկ դրա պահանջարկը մշտապես աճում է:

Քաղցրահամ ջրի ընդհանուր պահանջարկն աշխարհում հազար անգամ ավելի մեծ է, քան բոլոր տեսակի արտադրական հումքը միասին վերցրած: Վերջին 100 տարվա ընթացքում ջրի օգտագործումն ավելացել է 7 անգամ:

Միջազգային մասնագետների կարծիքով` քաղցրահամ ջրի խնդիրը 21-րդ դարի կեսերին ամենասուր խնդիրներից մեկը կլինի: Գիտնականների կանխատեսումների համաձայն` 2025-ին մեր մոլորակի 3.2 մլրդ բնակիչներ ջրի ծայրաստիճան պակաս կունենան, իսկ քաղցրահամ ջրերի պակասն այդ ժամանակ կհասնի մինչեւ տարեկան 1.3-2.0 տրիլիոն խորանարդ մետրի: ՄԱԿ-ի տվյալներով` նույնիսկ այսօր քաղցրահամ ջրի դեֆիցիտը` ներառյալ գյուղատնտեսական եւ արդյունաբերական կարիքները, 230 մլրդ խորանարդ մետր է գնահատվում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ