23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամերիկացի նկարիչը կտավներ է նկարում մարդկային մոխրից /ֆոտո/

Ամերիկացի նկարիչը նկարներ է ստեղծում մահացածների մոխիրով: 75/100 սմ չափսի դիմանկարը ընդամենը 3500 դոլար արժե:

Այսօր ոչ մեկին չես զարմացնի յուղաներկերի խառնուրդով: Օգտագործելով ընդամենը 2 գդալ մոխիր, նա ոչ միայն յուրահատուկ կտավ է ստանում, այլեւ նկարին լրացուցիչ արժեք է տալիս: Նրա աշխատանքներն ընտանիքի մահացած անդամի մասին հիասքանչ հիշողություններ են պարգեւում: Զարմանալի չէ, որ նկարչին արդեն 2 տասնյակ մարդ է դիմել պատվերներով, եւ որ պահանջարկը մեծանում է: Նկարի գինը կախված է չափսից: 

Սերջիո Պորտիլոն մահվանից հետո իրեն եւս տեսնում է գեղանկարչության մի մաս: Հավանաբար դրա հեղինակն էլ կլինի իր նկարիչ ընկերներից որեւէ մեկը: Նկարի սյուժեն էլ հավանաբար կլինի արվեստագետի դիմանկարն աշխատելիս:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Լեհաստանի իշխանությունները դատի էին տվել շվեդ գեղանկարչին, ով խոստովանել էր, որ իր նկարներից մեկը, որը ներկայացված է եղել Լունդա քաղաքի ցուցասրահներից մեկում, նկարել է մահացած մարդու մոխրով, որը վեցրել է լեհական Մայդանեկ համակենտրոնացման ճամբարից: Վրդովված հասարակության ճնշման արդյունքում փակվել է Լունդայի ցուցահանդեսը, որտեղ կախված էր նկարչի աշխատանքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ