01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն:

Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»:

Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Իսկ թե որն է պատճառը Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք մշտական են վերջին օրերին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ մարտական ակտիվ գործողություններից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ